Հետադարձ կապ   Լուսանկարներ   Քննարկումներ 
Այսօր 05 / 12 / 2024
Русский   |   English
Գլխավոր էջ
Մեր մասին
Կանոնակարգ
Պատգամավորներ
Հանձնաժողովներ
Նիստեր
Ծրագրեր
Իրադարձություններ
Հղումներ

Երիտասարդական խորհրդարան

2004 թ-ի փետրվարին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ ձևավորվեց Երիտասարդական խորհրդարանը:
Կառույցը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության վերաբերյալ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն տալու, երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերի քննարկմանը երիտասարդների ակտիվ մասնակցությունն ապահովելու, երիտասարդ լիդերներ պատրաստելու նպատակով: ԵԽ-ն փորձում է նպաստել ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, երիտասարդներին մասնակից դարձնել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների ձևավորմանը, բարձրացնել նրանց իրավագիտակցությունը:
Երիտասարդական խորհրադարանի առաջին նիստը կայացավ 2004 թվականի ապրիլի երկուսին, ինչպես և կարգն է` Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Հայաստանի օրհներգով: Երիտասարդ խորհրդարանականներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին նրանց ավագ գործընկերները` Ազգային ժողովի պատգամավորները և, որ բավականին հուզիչ ու անսպասելի էր երիտասարդների համար` փոխանցվեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Խորհրդարանը գործում է իր կանոնակարգին համապատասխան` նիստերի միջոցով: Նիստը վարում է նախագահողը, որն ընտրվում է պատգամավորներից` հաջորդաբար, ըստ տարիքի: Նախագահողի լիազորությունները պահպանվում են մինչև հաջորդ նիստի սկիզբը:
Կառույցում ստեղծված մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները համընկնում են ԱԺ-ի նույնանուն հանձնաժողովների գործունեությանը:
Բնականաբար, հանձնաժողովներն իրենց աշխատանքներում շեշտը դնում են համապատասխան բնագավառներում երիտասարդությանը վերաբերող խնդիրների վրա: Թե’ Երիտասարդական խորհրդարանի նիստերը, և թե’ հանձնաժողովների նիստերը իրավազոր են, եթե նիստերին ներկա են պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Երեք անհարգելի բացակայության դեպքում պատգամավորի լիազորությունները ԵԽ-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվում են:
ԵԽ-ն կազմակերպում է նաև արտագնա նիստեր` տեղում ծանոթանալու մարզային երիտասարդության խնդիրներին և մարզային երիտասարդությանը ներգրավելու ԵԽ աշխատանքներին: Արտագնա նիստեր գումարվել են բոլոր մարզերում, որտեղ և ստեղծվել են ԵԽ մարզային կառույցներ:

ԵԽ-ն իր գործունեության ընթացքում քննարկել է մոտ երեք տասնյակից ավելի օրենքների նախագծեր, մասնավորապես.

  •    Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին.
  •    Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրք.
  •    Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին.
  •    Մանկապատանեկան սպորտի մասին.
  •    Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
  •    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին.
  •    Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին.
  •    Լոբիստական գործունեության մասին.
  •    Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին.
  •    Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին.
  •    Դեղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին.
  •    Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին.
  •    Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին.
  •    Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին.
  •    մի շարք այլ օրինագծեր:
    Եվ ինչպես այդ նախագծերի հեղինակներն են նշել` քննարկումներն անցել են շատ հետաքրքիր և արդյունավետ: Իսկ մի շարք օրինագծերի վերաբերյալ ԵԽ-ի կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկությունները և դիտողությունները տեղ են գտել արդեն ընդունված օրենքներում:
    Կարևորվում է Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ինստիտուտը, որի ժամանակ երիտասարների հարցերին պատասխանում են նիստերին նախօրոք հրավիրված փոխնախարարները:


<Երիտասարդական խորհրդարան> ՀԿ-ի նպատակը և խնդիրները

  • Կազմակերպության անդամների և աջակիցների գործունեությունը նպատակաուղղել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը.
  • Պաշտպանել բնակչության և հատկապես երիտասարդության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները` անկախ նրանց ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
  • Նպաստել երիտասարդության իրավական մշակույթի բարձրացմանը, երիտասարդության աշխարհայցքի ձևավորմանը, երիտասարդության տեղի ու դերի հստակեցմանը քաղաքացիական հասարակության զարգացման ընթացքում.
  • Ուսումնասիրել համաշխարհային պատմաիրավագիտական արժեքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, օժանդակել ՀՀ օրենսդրության բարեփոխումների իրականացմանը, նպատակային ծրագրերի մշակմանը և իրագործմանը.
  • Աջակցել երիտասարդներին ներգրավելու բնապահպանական, բարեգործական, սոցիալական, կրթական, մշակութային, տեղեկատվական, գիտական ծրագրերին, երիտասարդությանն առնչվող խնդիրների արծարծմանը, հիմնահարցերի մշակմանը և դրանց հնարավոր լուծման ուղիների քննարկմանը.
  • Նպաստել Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր, մշակութային, գիտակրթական, տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատմանն ու զարգացմանը, հայապահպանության, հայագիտության զարգացման գործին:

ՀԿ-ի համագործակցությունը այլ կառույցների հետ

  •    հասարակական կազմակերպություններ.
  •    քաղաքական կուսակցություններ.
  •    ԶԼՄ-ներ.
  •    կրթական հաստատություններ.
  •    պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.
  •    միջազգային կազմակերպություններ:

Երիտասարդների այն սոցիալական խմբերը, որոնք հանդիսանում են ՀԿ շահառուներ

  •    կրթության, գիտության և մշակույթի երիտասարդ գործիչներ,
  •    մարզային երիտասարդներ,
  •    երիտասարդ մասնագետներ,
  •    երիտասարդ քաղաքական գործիչներ,
  •    երիտասարդներ:
  Copyright © "Youth Parliament" 2008 Design By 2Minutes | Project BizNet.am   
Анекдоты, Прикольные Фотки, Смешные Поговорки, БЛОГ, Интересно